«Ժողովուրդ»-ը գրում է. «Վերջին շրջանում մեր հանրապետությունում թանկացումներ նկատվում են ոչ միայն լայն սպառման ապրանքների, այլև ալկոհոլային խմիչքներին, մասնավորապես՝ գինու, օղու, գարեջրի շուկաներում: Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գինու շուկայում միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.2 տոկոսի չափով թանկացում: Գարեջրի ոլորտում նշված ժամանակահատվածում այդ թանկացումը կազմել է 0.1 տոկոս: Իսկ ահա օղին թանկացել է 0.5 տոկոսով:
Ալկոհոլային այս խմիչքների շուկայում թանկացումներն անխուսափելի կլինեն: Չէ՞ որ հարկային օրենսգրքով աճել են ակցիզային հարկի դրույքաչափերը: Ըստ մասնագետների՝ պատճառը այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններն են: Ինչպես հայտնի է, Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները պայմանավորված են ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր մաքսային դրույքաչափերով: Արդյունքում խմիչքները շարունակելու են թանկանալ նաև հաջորդ տարի: Նշենք, որ սպիրտային խմիչքների 1 լիտրի համար ակցիզային հարկն այս տարվա համար կազմել է 725 դրամ, բայց հաջորդ տարում այն կդառնա 835 դրամ, իսկ ահա 2020-ին՝ 960 դրամ: Ասել է թե՝ թարգե՛ք խմելը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը