28 03 2022

Նոր նախագծով ի՞նչ նոր փոփոխություններ կլինեն Աշխատանքային օրենսգրքում



Բավականին մեծ փոփոխություններ և վերանայումներ են կատարվել այս նախագծով, որոնք կարելի է մի քանի բլոկի բաժանել՝ փոփոխություններ, որոք  առավել վերաբերել են հենց գործատուներին, փոփոխություններ, որոնք վերաբերել են աշխատողներին, և բնակաբնաբար երկու կողմերին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով  նոր կարգավորումներ են սահմանվել արձակուրդի տրամադրման ժամկետների հետ կապված: Գործող աշխատանքային օրենսգրքով կա հստակ կարգավորում, որ ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել առավելագույնը 18 ամիս, այն էլ աշխատողի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ: 

«Նախագծով առաջարկել ենք հստակ ամրագրվի, թե ինչ ասել է աշխատանքային հարաբերությունների ծագելը: Այս խնդիրը նրանից է առաջացել, երբ շատ դեպքերում աշխատանքային պայմանագրերի մի կողմը, օրինակ՝ աշխատողը գտնվում է ՀՀ տարածքից դուրս, և խնդիր է առաջանում հասկանալ՝ արդյոք ՀՀ աշխատանքի օրենսդրությունն է տարածվելու իր վրա: Որպեսզի այս հարցին լուծում տայինք աշխատանքային օրենսգրքով, նաև առավել մանրամասն ներկայացնում ենք, թե ինչ ասել է հարաբերությունների ծագում»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ