19 12 2018

ՏՄՊՊՀ-ն սկսել է աշխատել. «Ժողովուրդ»

ՏՄՊՊՀ-ն սկսել է աշխատել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է աշխատել նաև ՏՄՊՊՀ-ն: Պետական կառույցը, որին մշտապես մեղադրել են մենաշնորհների դեմ չպայքարելու, այլ, ընդհակառակը, նրանց հովանավորելու մեջ, այս տարվա ընթացքում լուրջ արդյունքներ է արձանագրել:  Մասնավորապես, եթե 2014 թվականին կարագի շուկա­յում գործել է 24 տնտեսվարող, ապա այս տարի նրանց թիվը դարձել է 57: Կարագի շուկայում գերիշ­խող տնտեսվարողի մասնաբաժինը նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում է 149-ը, խոշորների մասնաբաժինը նվազել է՝ դառնալով 38 %-ից 5 %: 

Շաքարա­վազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը 36-ից դարձել է 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը 94%-ից՝ 78%: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխո­ղի մասնաբաժինը նվազել է՝ 92%-ից հասնելով 56%-ի:  Փաստորեն, լավ աշխատելու համար պետք էր իշխանու­թյունների քաղաքական կամքը, երբ գերիշխող դիրք ունեցողները զիջում են իրենց դիրքերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ