18 12 2018

Որոշել են գյուղացիներին դատի տալ. «Փաստ»

Որոշել են գյուղացիներին դատի տալ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանրապետության հատկապես գյուղական բնակավայրերում էապես նվազել են սեփական եկամուտների կամ, այլ կերպ ասած, հողի հարկի ու գույքահարկի հավաքագրման ցուցանիշները: Առավել վատթար վիճակում գտնվող մարզերից մեկը Լոռին է, եւ օրերս խորհրդակցության ժամանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կոչ է արել համայնքապետներին՝ դիմել դատարան, «մեկ–երկուսին պատասխանատվության ենթարկել, որ մնացածը հասկանան...»:

Սա, մեր տեղեկություններով, զայրացրել է համայնքների ղեկավարներին, քանի որ դատարանի «տեղն» իրենք էլ գիտեն, այդ թեման քանիցս բարձրացվել է, սակայն, մեղմ ասած, բոլորը չէ, որ իրենց համագյուղացիների հանդեպ նման քայլի կդիմեն, առավել եւս, որ հստակ տեղյակ են, թե ինչու չեն կարողանում մարդիկ վճարել:

Ավելին, գյուղապետներից մի քանիսը գուցե հրաժարականներ ներկայացնեն՝ հետեւելով Ձորագյուղի համայնքապետի օրինակին, քանի որ պատրաստ չեն դատի տալ իրենց գյուղացիներին: Այս հարցում, իհարկե, լուրջ խնդիրներ կան, գուցե հարկ լինի վերանայել համայնքների բյուջեները, սակայն երկրորդ–երրորդ եռամսյակների (ամենայն հավանականությամբ՝ նաեւ չորրորդ ու ըստ այդմ՝ տարեկան) ցածր ցուցանիշները որոշ համայնքների ղեկավարներ պայմանավորում են ոչ միայն ցածր բերքատվությամբ ու մարդկանց անվճարունակությամբ, ինչն առաջնային է, այլ նաեւ նրանով, որ մարդիկ հույսեր ունեին, թե նոր իշխանությունները զիջելու են հողի հարկի եւ գույքահարկի պարտավորությունները, սակայն նման բան ոչ միայն չի եղել, այլեւ տրամաբանորեն չի էլ կարող լինել:

Խնդիրն, ի դեպ, հատուկ է ոչ միայն Լոռուն, այլեւ մարզերի մեծ մասին եւ ուսումնասիրման լուրջ կարիք կա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ