18 12 2018

Փաշինյանը երկարաձգում է ԱԺ առաջին նիստը․ «Հրապարակ»

Փաշինյանը երկարաձգում է ԱԺ առաջին նիստը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն հաստատ է, որ խորհրդարանում 88 մանդատ ստացած «Իմ քայլի» ղե­կավար Նիկոլ Փաշինյանը կոալիցիա չի ձևավորի որևէ ուժի հետ: «88 հոգանոց քաղաքական ուժը կարիք չունի որևէ կուսակցության աջակցության»,- մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ հավելելով. «Միգուցե վարչապետը գործադիրի կազմում ընդգրկի որևէ մեկին, ով այս կամ այն կուսակցության անդամ է, բայց դա չի նշանակի կոալիցիա»: 

Նրա վստահեցմամբ՝ կառավարության ձևավորման հարցում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվե­լու է «պրոֆեսիոնալիզմի» տեսանկյունից: Ի դեպ, խորհրդարանի առաջին նիստը հնարավոր է նույնիսկ հունվարի 7-ին չկայանա, այլ տեղափոխեն հունվարի 14-ին, քանի որ 7-ին, ինչպես Աղազարյանը հիմ­նավորեց, Սուրբ ծննդյան տոներին հաջոր­դող մեռելոցն է: Թեպետ կա տեսակետ, որ Փաշինյանը կառավարությունը ձևավորելու խնդիր ունի և հնարավորինս երկարաձգում է ԱԺ առաջին նիստը, որ կադրե­րի ընտրությամբ զբաղվի: Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, քարտուղարի և հանձնաժողովների նախագահների ընտրությունը դեռ չի կայացել, կուսակ­ցության վարչությունում քննարկումները դեռ շարունակվում են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ