18 12 2018

Սամվել Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածո՞ւ․ «Ժամանակ»

Սամվել Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածո՞ւ․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «ԼՂՀ Պաշտպանության բա­նակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատես­ված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություն­ներին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լի­նի ԱՀ-ում:Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում: Սեր տե­ղեկություններով՝ Բաբայանը Արթուր Վանեցյանին, խնդրել է ապա­հովել իր ընտրական իրավունքի իրացման ազատությունը, պատճառաբանել է, որ իր կամքից անկախ պատճառներով է բացակայել Արցախից՝ լինելով կա´մ քաղաքական վտարանդի, կա´մ քաղկալանավորի կարգավիճակում:  Ըստ մեր աղ­բյուրի՝ Վանեցյանը խոստացել է, որ կզբաղվի այս հարցով, և օրենքի սահմաններում կկար­գավորի խնդիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ