06 12 2018

Տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով․ «Ժողովուրդ»

Տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարբերաբար հնչեցրած հայտարարություններին, թե Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ` մարզերում տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով: Եվ այս առումով ամենացցուն օրինակը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանն է, որ այս տարիներին անցել է քրեական ամենատարբեր գործերով, այդ թվում՝ դատապարտվել ընտրակեղծարարության համար: 

2017թ. ԱԺ ընտրություններում Ադամյանը քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով: Ու ժամանակին ընտրակեղծարարության համար դատապարտված քաղաքապետը հիմա էլ փորձում է ներքին կարգով միջամտել ընտրական գործընթացներին` չմոռանալով իրեն հռչակել անկուսակցական ու պատրանք ստեղծելով, թե ոչնչի հետ գործ չունի: Նաև խուլիգանության համար է Ճամբարակի քաղաքապետին մեղադրանք առաջադրվել: Ու զարմանալին այն է, որ նոր իշխանությունները հանդուրժում են ամենատարբեր քրեական գործերով անցած քաղաքապետին, փոխանակ զբաղվեն նրա կատարած արարքներով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ