14 09 2023

ՔՊ-ն վերարտադրվելու շանս չունի, միացիր, որ փոխենք․ Թևանյանը ժամը 18։00-ին հրավիրում է Ազնավուրի հրապարակ

ՔՊ-ն վերարտադրվելու շանս չունի, միացիր, որ փոխենք․ Թևանյանը ժամը 18։00-ին հրավիրում է Ազնավուրի հրապարակ

 

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մենք օգոստոսի 23-ից սկսած բազմաթիվ կիլոմետրեր անցանք ու Երևանի բոլոր վարչական շրջաններում շփվեցինք մեր ժողովրդի հետ: Քարոզարշավով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը: Հիմա մայրաքաղաքից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն ընտրությանը: «Մայր Հայաստանի» հակառակորդը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է:

ՔՊ-ն վերարտադրվելու շանս չունի: Ընտրակեղծիքներին ու հնամաշ «տասովշիկներին» ապավինելը կպայթեցնի նրանց փչած վերջին փուչիկը, թե, իբր, ամեն ինչ ձախողել են, բայց փոխարենը ժողովրդավար են ու ոչ ընտրակեղծարար:

Կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրությանը և քվեարկել ընդդեմ պատերազմի, պարտության, կորուստների կուսակցության: Քվեարկել հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն Երևանի: Իսկ մինչև այդ հրավիրում եմ այսօր, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունենալիք հանրահավաքին:

Միացի՛ր, որ փոխենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ