05 12 2018

Բուռն քննարկումներ՝ կառավարությունում․ «Ժողովուրդ»

Բուռն քննարկումներ՝ կառավարությունում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ վարչության միջեւ այս օրերին բուռն քննարկումներ են կառավարության կազմի եւ հետագա փոփոխությունների շուրջ: Արդեն բազմիցս նշվել է, որ կառավարությունում պետք է օպտիմալացումներ լինեն, ու նախարարություններ միանան, ըստ այդմ` այժմ նախարարներից մի քանիսն այլեւս գործադիրում չեն աշխատի, այլ կվերցնեն մանդատը: Այդ փոփոխություններն արվելու են արդեն հաջորդ խորհրդարանի կողմից, սակայն որոշումները կայացվելու են մինչ այդ: Հիմա ակտիվ քննարկումներ են, թե ինչպես վարվել, ում գործուղել խորհրդարան, ում թողնել գործադիրում:

Որոշում կայացնելիս Նիկոլ Փաշինյանն առաջնորդվելու է ոչ միայն ընտրությունների արդյունքներով, այլեւ հասարակական տրամադրություններով, քանի որ այս ընթացքում կան նախարարներ, որոնք հասցրել են դժգոհություն հարուցել, եւ կան այնպիսիք, որոնք սիրվել են հասարակության կողմից: Ակտիվ քննարկումներ են նաեւ այն հարցի շուրջ, թե որ գերատեսչությունների օպտիմալացումն է ավելի ճիշտ լինելու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ