«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի եւ հատկապես ՀՀԿ-ի եւ «Սասնա Ծռեր»-ի վարկանիշային թեկնածուները շարունակում են ինքնաբացարկներ հայտնել: Երեկ ինքնաբացարկներ հայտնելու վերջին օրն էր, եւ կրկին կային ՀՀԿ թեկնածուներ, ովքեր դիմումներ էին գրել ԿԸՀ:
Նրանցից ամենահայտնին ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սասնա ծռերի» ցուցակից էլ դուրս է եկել նաեւ Արարատ Խանդոյանը` Արայիկ Խանդոյանի եղբայրը: Նա ցուցակում 41-ն էր եւ նաեւ վարկանիշային թեկնածու էր Արագածոտնի մարզում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը