ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Կարեն Բիշարյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունից ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ 17։00-ին։
Ըստ փաստաբանի՝ դատավոր Կարեն Բիշարյանին բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, ընդ որում, երաշխիքներ չեն ներկայացվել՝ արդյոք պահպանվել է օրենքով սահմանված՝ այբբենական մակագրման կարգը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը