ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի մերժեց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը։
Կոչուբաևը միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կազմը դատական նիստերի վերաբերյալ ակնհայտ կեղծ ծանուցագրեր էր ուղարկել, որոնք փոստին հանձնվել են այն հաշվով, որ ինքը ծանուցվեր նիստերից հետո
«Մենք գտնում ենք, որ Դուք չեք կարող լինել գործը քննող անաչառ դատարան, ուստի միջնորդում եմ, որ դուք ինքնաբացարկ հայտնեք»։
Նշենք, որ Նարեկ Մանթաշյանի կալանքի դեմ Վերաքննիչ բողոքը ներկայացվել էր փետրվարի 14-ին՝ 64 օր առաջ, որը քննվում է միայն երկու ամիս անց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը