29 11 2018

Վերջնական խաղը՝ ՀԱՊԿ նիստերի դահլիճում․ «Հրապարակ»

Վերջնական խաղը՝ ՀԱՊԿ նիստերի դահլիճում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները քննարկվել են նախորդ օրը Մինսկում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարության ղեկավարների նիստի ընթացքում, որը նման լիազորություններ չունի, ինչը նշա­նակում է, որ խնդիրն իսկապես գլխացավի է վերածվել այդ կառույցների համար: 

Նիստի-հիմ­նական թեման եղել է ԵԱՏՄ ընդհանուր տարած­քի համար գազի գնի նույնականացման հարցը: Սրանով կարծես հող են նախապատրաստում տարեվերջին սպասվող գազի գնի թանկացման համար: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղա­րին, ապա պետք է ֆիքսել, որ խնդիրը բավականին նուրբ է. եթե Հայաստանը՝ ի դեմս Խաչատուրովի հետկանչի, կատարել է ընդամենը ՀԱՊԿ կանոնակարգի պրոցեդուրային խախտում, ապա Բելառուսը խիստ բովանդակային խախտում է թույլ տվել՝ փակ նիստի կոնֆիդենցիալ խոսակ­ցությունը քննարկելով ոչ անդամ երկրի դեսպանի հետ: 

Հիշեցնենք, որ քարտուղարի հարցը մինչ այս քննարկվում էր անդամ երկրների էքսպերտների մակարդակում, ապա՝ նախարարների, իսկ այս պահին վերջնական որոշում չկա, ըստ ամենայնի՝ նաև Պուտինի մակարդակում, վերջնական խա­ղը կգնա հենց նիստի դահլիճում՝ դեկտեմբերի 6-ին»,- ասաց մեր աղբյուրը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող վարչա­պետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ան­պայման մասնակցելու է այդ նիստին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ