28 11 2018

Փաշինյանին կարելի է միայն ցավակցել․ «Հրապարակ»

Փաշինյանին կարելի է միայն ցավակցել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին կարելի է միայն ցավակցել՝ թիմակիցներն ինչ-որ սխալ հայտարարություններ են անում, իսկ ինքը սկսում է սրբագրել ու ներողություն խնդրել դրանց համար, երբեմն էլ այնքան դժվար է սրբագրելը, որ նյարդային է արձագանքում իր թիմին ուղղված քննադատությանը։

Նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարությունը՝ հեղափոխությունն Արցախյան պատերազմից ավելի կարեւոր լինելու մասին, շատ քննադատվեց, հատկապես ղարաբաղյան պատերազմի մասնակիցների, գեներալների կողմից, ինչին Փաշինյանը երեկ արձագանքել է սպառնալիքներով․ «Ես գալու եմ ձեր հետեւից ու վզներիցդ բռնած՝ դուրս եմ շպրտելու ձեզ կաբինետներից», «Բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա», «Դուք էս երկրի փողոցներով չպետք ա քայլեք, ձեր տեղը բանտերում ա, եւ դուք հայտնվելու եք բանտերում», «Ոմանք էս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել» եւ այլն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ