«Հրապարակ»-ը գրում է․ «Հեղափոխական իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին․ կիրակի կիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել։ Հիշեցնենք, որ այս հյուրանոցում կայացավ նաեւ Ֆրանկոֆոնիայից հետո հայտնի գալա-ընթրիքը։
Թե ինչով է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի կիսաշեն «Դվին» հյուրանոցը գրավել նոր եւ հին իշխանություններին, մեր աղբյուրը պատասխանեց․ «Առանձնապես ոչ մի բանով, զալն է մեծ ու մայրաքաղաքի սրտում է»։ Նոր իշխանությանը չեն զիջում նաեւ իրենց «միակ ընդդիմություն» հռչակած ՀՀԿ-ականները։
Երեկ երեկոյան կուսակցության ակտիվը պատգամավորության թեկնածուների հետ նույնպես հավաքվել է «Դվին»-ում՝ հին ու բարի ժամանակների պես հայտարարելու դահլիճային ընտրարշավի մեկնարկը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը