27 11 2018

Լիդերները կբանավիճեն դեկտեմբերի 5-ին․ «Հրապարակ»

Լիդերները կբանավիճեն դեկտեմբերի 5-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտևի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։

Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդերները հանդես են գալու բացման խոսքով, ապա նրանց բոլորին տրվելու է 3-ական հարց, որից հետո ամեն մեկն իրավունք է ունենալու մեկ հարց ուղղելու մասնակիցներից մեկին՝ ում ցանկանա։ Նախնական համաձայնություն տվել են բոլորը, անգամ Գագիկ Ծառուկյանը, ով, ասում են՝ «շատ լուրջ պատրաստվում է»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ