17 01 2022

Առաջարկ ներկայացրեք, ոչ թե ամպագորգոռ հայտարություններ արեք՝ առանց հիմքերի․ Մինասյան



Որպես ընդդիմություն փորձում ենք մեծամասնությանը հրավիրել քննարկման այս դահլիճում, ցավոք մերժում ենք ստանում, կարո՞ղ ենք ինձ բացատրել այդ պառլամենտը ինչի համար է, եթե այս դահլիճում չպետք է քննարկենք այս հարցերը։ Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ Սահմանագծման և սահմանազատման մասին ընդդիմության հայտարարությունը ՔՊ-ն մերժեց։

«Հիմնավորումները, որը բերվեցին մեծամասամբ հերքվել են նաև մեր կողմից, չկա այդպիսի հաստատումներ, որը ներկայացվեց։ Եթե ներքաղաքական ինչ-որ բառապաշար կա, որը ձեզ  թույլ է տալիս նման եզրահանգման գալ, առաջարկ ներկայացրեք, ոչ թե ամպագորգոռ հայտարություններ արեք այստեղից, առանց հիմքերի»,-ասաց Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ