«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը մտադիր է խստացնել առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ մեքենաների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված տուգանքները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան:
Խոսքն այն բեռնատարների մասին է, որոնց բեռը գերազանցում է սահմանված չափաքանակը, և դրանով մեծ վնաս է պատճառվում ասֆալտե ծածկույթին: Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձեց տուգանել կարգը խախտող վարորդներին, սակայն դա առաջացրեց վարորդների դժգոհությունը, ովքեր մի քանի անգամ իրենց բեռնատարներով արգելափակեցին երթևեկությունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը