«Ժամանակ»-ը գրել է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և նրա օգնական Լիլիթ Միրզախանյանը հանդիպել են Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի հետ: Հետաքրքիրն այն է, որ ընդամենը վեց ամիս առաջ Գարիկ Սարգսյանը և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քաղաքական հակառակորդներ էին՝ Սարգսյանը ճանապարհ էր փակում, իսկ Համբարձումյանը ծեծում էր ճանապարհ փակողներին:
Բայց հիմա նրանք դաշնակիցներ են, որովհետև Համբարձումյանը՝ որպես Մասիսի քաղաքապետ, պետք է ձայներ ապահովի իր վերադասի՝ մարզպետ Սարգսյանի համար: Լիլիթ Միրզախանյանը ևս ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում՝ նույն թիվ 5 ընտրատարածքից: Թեև նա ձևակերպված է մարզպետի օգնական, բայց կատարում է աշխատակազմի ղեկավարի պարտականությունները: Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում կատարյալ բեսպրեդել է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը