«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 21-ին գործարար Սիլվա Համբարձումյանին հրավիրել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչություն: Նա ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել կաշառքի միջնորդության մեղադրանքով կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործով. Համբարձումյանն անցնում է նաև այս գործի շրջանակներում:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով գործարարին ազատ արձակելու հարցը: Այսօր պարզ կլինի միջնորդության ճակատագիրը՝ կբավարարվի այն, թե ոչ: Մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայրապետյանի գործի մասին խոսելիս ասել է, թե դրանով կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը