21 11 2018

Մանվել Գրիգորյանը ցանկություն է հայտնել հանդիպել դիվանապետի հետ. «Հրապարակ»

Մանվել Գրիգորյանը ցանկություն է հայտնել հանդիպել դիվանապետի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Մեզ հայտնի էր դարձել, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրերս այցելել է կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանին:  Արշակ սրբազանին հարցրինք՝ իր նախաձեռնությունն է եղել, թե կաթողիկոսն է իրեն հանձնարարել հանդիպել Գրիգորյանի հետ: Նշեց, որ Մանվել Գրիգորյանն է ցանկություն հայտնել, որ դիվանապետն այցելի իրեն, և ինքն էլ գնացել է:

Հարցրինք նաև, թե ինչ թեմայի շուրջ է տեղի ունե­ցել զրույցը: Արշակ սրբազանը նշեց, որ մանրամասներ չի կարող ասել զրույցից՝ հավելելով, որ զրուցել են հավատքից և հավատքին առնչվող թեմաներից: Խոսվում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վերջին շրջանում կտրուկ վատթարացել է, ուստի Արշակ սրբազանին խնդրե­ցինք կիսվել ստացած տպավորություններով: Նա Նշեց, որ առող­ջական վիճակի մասին չի կարող ասել, քանի որ բժիշկ չէ, բայց ընդ­հանուր բարոյահոգեբանական վի­ճակը նորմալ է գնահատում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ