20 11 2018

Լավ իշխանություն չի լինում․ լինում է վատ և ավելի վատ․ «Հրապարակ»

Լավ իշխանություն չի լինում․ լինում է վատ և ավելի վատ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախորդ բոլոր ընտրությունների օրինակով մենք սահուն՝ օրենքի խախտմամբ, թեւակոխեցինք նախընտրական քարոզչության փուլ։ Ինչպես «հին, բարի ժամանակներում» Հանրապետականն էր «մի ոտ շուտ» սկսում քարոզարշավը՝ օգտագործելով վարչական ռեսուրսն ու կառավարման լծակները, այնպես էլ երիտասարդ իշխանություններն են դա անում։ Երեկ Նիկոլ Փաշինյանն «աշխատանքային այցով» Գեղարքունիքի մարզում էր, բայց, դատելով ելույթների ու միջոցառումների տրամաբանությունից, դրանք խորը նախընտրական միջոցառումներ էին։

Հետաքրքիր է, որ անգամ հռետորաբանության մեջ մեր երիտասարդ իշխանավորները շատ չեն տարբերվում «սրիկա ՀՀԿ-ականներից»։ Նրանք էլ են այսօր պարծենում, որ ջանք ու եռանդ չեն խնայում ժողովրդի կյանքը բարեկեցիկ դարձնելու համար։ Նրանք էլ են ներշնչում, որ «բյուր գործեր» են արել ազգի ու պետության համար, ուղղակի դեռ մենք մեր մաշկի վրա չենք զգում հեղափոխական բարեփոխումների էֆեկտը։ Նրանք էլ են հայտարարում, որ ադմինիստրատիվ ռեսուրսը չպետք է կիրառվի նախընտրական փուլում։ Նրանք էլ են իրենց ցանկություններն ու երազները վերագրում ժողովրդին, օրինակ՝ հայտարարում են, որ ժողովրդի ցանկությամբ են գնում արտահերթ ընտրությունների, մինչդեռ ակնհայտ է, որ դա ժողովրդի պահանջը չէ։

Բայց ամենակարեւորը՝ նոր իշխանությունը սկսել է նախորդի օրինակով խաբել ու մոլորեցնել հասարակությանը։ Երբ վարչապետը հայտարարում է, որ «այն բոլոր խոստումները, որ տվել էինք հեղափոխական այս փուլի համար, կատարված են», եւ բացատրում՝ նկատի ունի, որ «մեր ամենամեծ խոստումը, որ իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին», այս սնամեջ ու ոչինչ չասող արտահայտությունը լսելիս հասկանում ես, որ իրոք՝ լավ իշխանություն չի լինում, իշխանությունը լինում է վատ եւ ավելի վատ»;

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ