17 11 2018

Չդիմացան գերծանրաբեռնված գրաֆիկին․ «Հրապարակ»

Չդիմացան գերծանրաբեռնված գրաֆիկին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին ամիսներին 2 իրավաբան-գիտնական դատավոր էին նշանակվել, սակայն նրանք հազիվ 2 ամիս աշխատելուց հետո դիմում են ներկայացրել՝ չդիմանալով գերծանրաբեռնված գրաֆիկին։ Դատական դեպարտամենտից խնդրել էինք մանրամասներ։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվել են 2 իրավաբան գիտնականներ։ Տիգրան Սիմոնյանը ՀՀ նախագահի 17.05.2018 հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում, եւ 30.08.2018 թ․ նրա կողմից ներկայացվել է հրաժարական (այն պատճառաբանությամբ, որ իր ողջ գործունեությունը կապված է եղել գիտության հետ եւ միտված է եղել դրա զարգացմանը, իսկ դատավորի բարդ եւ գերծանրաբեռնված աշխատանքը, ըստ էության, անհամատեղելի է գիտական եւ մանկավարժական գործունեության հետ)»,- պատասխանել են մեզ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ