«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել:
Մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով, նրան գրել են 27-րդ հորիզոնականում: Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը, ինչը նա մեզ հետ զրույցում հաստատեց՝ պատճառաբանելով, որ ասպարեզն ուզում է զիջել երիտասարդներին:
Փոխարենը ցուցակում ընդգրկվել են և ռեյտինգայինով կառաջադրվեն մյուս նախկին մարզպետները, օրինակ՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Արագածոտնի մարզպետ Մարգիս Սահակյանը, Իսկ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ցուցակում 11-րդն է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը