15 11 2018

Հեղափոխությունը հասավ նաև Ղարաբաղ. «Հրապարակ»

Հեղափոխությունը հասավ նաև Ղարաբաղ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերը գրում է.

«Փաստորեն, հեղափոխությունը հասավ նաև Ղարաբաղ: Նոյեմբերի 14-ին Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել շրջանի վարչակազմի ղեկավար էդգար Հարությունյանի պաշտոնից ազատման պահանջով ցույց: Կազմակերպիչներից Ալեքսեյ Բալայանը ֆեյսբուքում կոչ է արել թոթափել վախը և միանալ ցուցարարներին:  ՖԲ իր էջում վարչակազմի ղեկավար էդգար Հարությունյանը կազմակերպիչներին մեղադրել է տարիներ շարունակ հողի վարձավճարը չմուծելու մեջ, հիշեցրել, որ Բալայանը մի քանի անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության: Ալեքսեյ Բալայանը հայտնի ազատամարտիկ Վլադիմիր Բալայանի որդին է: Արցախյան պատերազմի վետերան է ցույցի մյուս կազմակերպիչ Գրիշա Միրզոյանը ևս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ