13 11 2018

Փաշինյանի տնտեսական մոդելը՝ անասնապահություն և հավաքչություն. Politik.am

Փաշինյանի տնտեսական մոդելը՝ անասնապահություն և հավաքչություն. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում խոսեց տնտեսական խնդիրների մասին։Փաշինյանն իր ելույթում ասաց․«Ինչո՞ւ Հայաստանում շատերը չեն ուզում աշխատել. որովհետև աղքատության նպաստ են ստանում: Մտածում են՝ եթե աշխատեն, նպաստից կզրկվեն: Իրանց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան: 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ դեռևս պարզ չէ, թե այդ նպաստառուներից քանի՞սն են իրական կարիքավորները. «Մարդ կա տանը նստած է, բայց միլիոնատեր է: Քրեական գործերից մենակ մեկով մի փոքր քաղաքում 500 մլն դրամի վնաս է հասցվել բյուջեին: Մենք ոչ թե մարդկանց ասում ենք՝ աղքատ յոլա գնացեք, որ ընտրություններին գանք, 5000 դրամ ընտրակաշառք տանք, այլ ասում ենք՝ վեր կացեք, դուք կարող եք: Էն քաղաքականությունը, որ մինչև հիմա տարվել է՝ հետ պահել մարդկանց աշխատելուց, մենք դա 180 աստիճանով փոխելու ենք»-,հայտարարել էր Փաշինյանը հավելելով, որ աշխատաք չունեցող քաղաքացիները կարող են Հայաստանի անտառներից «անսահմանափակ քանակությամբ» մրգեր հավաքել և հանձնել վերամշակող գործարաններին, որոնք պատրաստ են «անսահմանափակ քանակությամբ» մթերել դրանք։

 Մի կողմ թողնելով, այն որ Փաշինյանի ելույթի ընթացքում հնչեցված թվերը որևէ կապ չունեին Հայաստանի իրականության հետ։ Մի կողմ թողնելով ցավալի այն փաստը, որ երկրի ղեկավարը չի տիրապետում տնտեսական իրավիճակին՝ խոսենք փաշինյանական տնտեսական մոդելի մասին։ Խոսենք այն մասին, թե նա ինչ է առաջարկում ՀՀ քաղաքացիներին։

Ինչպես հիշում ենք ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում աղքատության եզրին գտնվող գյուղացիներին կոչ էր արել «ոչխար պահել», իսկ ահա Ղազախստանից նա փաստորեն կոչ արեց զբաղվել հավաքչությամբ և անտառից մրգեր հավաքել։

Հասկանալու համար Փաշինյանի տնտեսական մոդելի սննակ լինելը, եկեք վերհիշենք, թե ի՞նչ է հավաքչությունը և ե՞րբ էր մարդկության կյանքում հավաքչությունը տնտեսական լուրջ գործոն։

Պատմություն առարկան անգամ դպրոցական մակարդակի ուսումնասիրած մարդը գիտի, որ հավաքչությունը մարդու տնտեսական գործունեության նախնական ձևերից՝ սննդի ու դեղամիջոցների (վայրի բույսեր, արմատներ, պտուղներ, թռչունների ձվեր, մեղր, երբեմն՝ միջատներ, զեռուններ և այլն) հավաքելը։ Նախնադարյան հասարակարգում (հատկապես՝ քարի դարում) որսորդության ու ձկնորսության հետ եղել է բնության պատրաստի արդյունքների յուրացման տնտեսաձև և, նախորդելով անասնապահական, երկրագործական տնտեսությանը, հիմք է ծառայել մարդու արտադրական գործունեության առաջացմանը։ Հավաքչությամբ զբաղվել են կանայք, մասամբ՝ երեխաները։ Օգտագործել են սկզբում քարե, փայտե, ապա՝ մետաղե պարզունակ գործիքներ (բհիրներ, բրիչներ, դանակներ, շեղբեր ևն), որոնք հետագայում դարձել են բրիչային երկրագործության հիմնական արտադրամիջոցները։

 Անասնապահությունը ևս զարգացած երկրներում տնտեսության քարշակը չէ և չի կարող լուրջ դերակատարում ունենալ երկրի տնտեսական կյանքում։ Անասնաբուծությունը սաղմնավորվել է դեռնս հին աշխարհում՝ Հունաստանում, Հռոմում, Հայսուտանում և այլ երկրներում, սակայն որպես գիտություն ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման ե բնագիտության նվաճումների շնորհիվ։

 Փաստորերն Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը կայանում է հավաքչության և անասնապահության զարգացման մեջ։ Սա է Փաշինյանի տնտեսական մոդելը և որ ամենաողբալին է նա հավատում է, որ այս կերպ հնարավոր է առաջընթաց ունենալ ու պետության համար սա համարում է կարևորահույն ճանապարհ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ