«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ նոր իշխանությունները նախկիններից ոչնչով չեն տարբերվում։ Ավելին, ամեն ինչ ավելի անթաքույց են անում։ Արդեն իսկ վարչական հսկայական ռեսուրս է գործադրվում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից առաջադրվող պատգամավորական թեկնածուների օգտին՝ խոչընդոտելով Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածուների առաջադրումը։
Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում պետական ապարատն ամբողջությամբ գործի է դրվելու ՔՊ կողմից առաջադրվող պատգամավորության թեկնածու ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի օգտին, իսկ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ պաշտպանելու է նույն ընտրատարածքում առաջադրված իր մտերիմ ընկեր Ալեն Սիմոնյանի օգտին, և այդ նպատակով օգտագործվելու են ուժային կառույցների լծակները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը