07 11 2018

Ռուբեն Հայրապետյանի եղբորորդին վթարից հետո շոու է բեմադրել․ «Հրապարակ»

Ռուբեն Հայրապետյանի եղբորորդին վթարից հետո շոու է բեմադրել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ երեկոյան՝ 20։40-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում՝ Փոստի հարևանությամբ։ Միմյանց էին բախվել Toyota Land Cruiser Prado մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Nissan մակնիշի 33 ՕL 313 համարանիշի, Lexus մակնիշի 45 VՏ 444 համարանիշի, Mitsubishi մակնիշի 30 SL 898 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 77 ՕՏ 111 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ տեղեկությունների՝ վթարի պատճառը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի եղբորորդին է եղել՝ Գոռ Հայրապետյանը։ Նա մեծ արագությամբ վարել է մեքենան եւ խփել 4 մեքենայի, որոնցից երկուսը կայանված են եղել, ոչ թե ընթացքի մեջ։ Վթարից հետո «հերոսը» դուրս է եկել մեքենայից եւ սկսել է մատ թափ տալ տուժողների վրա՝ ասելով, թե տեղը չեն բերում, թե ինքը ով է, ինչ կարող է անել և այլն։ Այնուհետ զանգահարել է ոստիկանություն։ Ոստիկաններն իրենց հերթին ժամանել են դեպքից մոտ 3-4 ժամ հետո և տեղում «պարզել» են, որ վթարն առաջացնող անձը հարբած չէ։ Տուժողները վստահ են, որ Հայրապետյանի ազգականին «ջրից չոր են դուրս բերելու», եւ նա չի պատժվելու իր հերոսության համար։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ են ուշ ժամանել ՃՈ աշխատակիցները դեպքի վայր, ճշտե՞լ են արդյոք վթարի պատճառը և մեղավորին, սակայն ոստիկանությունը, որն ամեն անգամ վրդովվում է՝ երբ հարցում չենք կատարում իրենցից, սովորույթի համաձայն արագ չարձագանքեց մեր խնդրանքին, այլ պահանջեց գրավոր հարցում կատարել։ Քանի որ լրատվությունն օպերատիվությունը է ենթադրում, տպագրում ենք մեր ստացած տեղեկությունը, որը կարող եք դիտել որպես գրավոր հարցում եւ պատասխանել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ