«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի հետ ապահարզանի թանաքը դեռ չչորացած՝ Արամ Սարգսյանը շտապել է Խաչատուր Քոքոբելյանի «դուռը»՝ «Հանրապետություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինք ձեւավորելու բանակցությունների։
Նախնական համաձայնությունն արդեն կայացվել է։ Արեւմտամետների դաշինք կձեւավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ։ Անվանումը դեռ քննարկում են։ Գործելու է նախորդ ընտրությունների ժամանակ «ԱԴ»-ի հայտարարած սկզբունքը՝ ցուցակի բոլոր թեկնածուները կպահեն իրենց տեղերը, ինքնաբացարկի դիմումներ չեն պարտադրվի՝ ոչ մեկն իր տեղը որեւէ հանգամանքում չի զիջի մեկ ուրիշին։ Եթե որեւէ կուսակցություն ցուցակ է բերում որեւէ անկուսակցական հանրային գործչի, ապա վերջինս իրեն վստահած կուսակցության քվոտայով է տեղ զբաղեցնում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը