05 11 2018

Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ»

Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 8-ին  տեղի կունենա ՀԱՊԿ գագաթաժողովը, որի  շրջանակներում, մեր տեղեկություններով՝ նախատեսված էր երկու երկրների պաշտպանության նախարարների միջև Սիրիայում հայկական կոնտինգենտ  տեղադրելու հետ կապված հայ-ռուսական համագործակցության մասին  հուշագրի ստորագրումը:

ՀՀ կառավարությունը, սակայն,  կրկին խուսափում է ՀՀ Զինված ուժերի մասին օրենքով առաջնորդվել, այլ մտադիր է որևէ կերպ այն անցկացնել: Այժմ ՀՀ կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է՝ լուծելու այդ խնդիրը, փորձում են հասցնել, որպեսզի նույեմբերի 8-ին ստորագրեն:

Նույն աղբյուրների հավաստմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինքն է ռուսական կողմին առաջարկել դա այդկերպ անել: Ըստ նույն տեղեկությունների՝ Փաշինյանն ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անձամբ է դա առաջարկել, այսպես ասած՝ լավամարդ լինելու, ռուսական կողմի մոտ միավորներ հավաքելու նպատակով՝ ցույց տալու համար, որ ինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ավելի հավատարիմ ու լոյալ կարող է լինել: Փաշինյանին խիստ մտահոգում է ռուսական կողմի և հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ դրական վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Ի դեպ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ռուսական կողմը ՀՀ իշխանություններին մեկ-երկու անգամ այդ առաջարկությունն արել է, սակայն խնդիրը ներկայացվել է, ներկայացված հակափաստարկները՝ ինչո՞ւ հայկական կողմը չի կարող նման քայլի գնալ,  բավարարել են ռուսական կողմին։

Արդյունքում, նոյեմբերի 8-ին թեև նախատեսվում է Սիրիայում հայկական զորախումբ տեղադրելու հետ կապված հայ-ռուսական համագործակցության մասին  հուշագրի ստորագրումը, սակայն այն դեռևս հարցականի տակ է, քանի որ կողմերը չեն հասցնում դա անել, իսկ եթե դա չարվեց ՀՀ Զինված ուժերի մասին օրենքով, ապա հայկական օրենսդրության շրջանակում լուրջ խնդիրներ կծագեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ