02 11 2018

Ինչո՞ւ հենց Սամվել Մայրապետյանը. «168 ժամ»

Ինչո՞ւ հենց Սամվել Մայրապետյանը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրել է. Մամուլում օրերս լուր տարածվեց, թե գործարար, «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, Հայաստանում «Տոյոտայի» ներկայացուցիչ Սամվել Մայրապետյանին կալանավորել են, որովհետև Սիլվա Համբարձումյանը փոխանցումը կատարել է բանկի միջոցով և ներկայացրել է կտրոնի բնօրինակը, իսկ «Բուլկի Արամ» մականունով ՀՀ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին չեն կալանավորում, քանի որ Սիլվա Համբարձումյանը ներկայացրել է Արամ Հարությունյանին փոխանցման կտրոնի ոչ թե բնօրինակը, այլ՝ պատճենը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ առանց անուններ հայտնելու ասել էր, որ կաշառքի գործով սպասում են թղթի պաշտոնական պատասխանի: Փաստորեն, ինչպես ասում են՝  չեն կարողանում գտնել Բուլկու միջի չամիչը: Իսկ այ, Սամվել Մայրապետյանի «բուլկու մեջ» չամիչները, փաստորեն, բավականին «վարպետորեն» ներդրել են:

Ինչո՞ւ հենց Մայրապետյանի. կարծում եմ՝ պարզ է՝ այս փուլում հարկավոր է ամեն գնով կապել նրա անունը բարձրաստիճան նախկին պաշտոնյաների հետ: Դե, իսկ Արամ Հարոությունյանը ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի «չի ճանաչում»:

Առայժմ «չի ճանաչում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ