«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին: Մասնավորապես, ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից, որ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է նախընտրական խոստումը մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կես դրույքից դարձնելու մեկ դրույք:
Քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասել է՝ հետո կլուծենք, ավագանու անդամը պնդել է իր բարձրացրած հարցը, որից սկսել է վեճը:
Քաղաքապետը ավագանու անդամին դուրս է հանել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին:
Ըստ էության, առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կատարվածին ընթացք կտա, եւ հարուցված քրեական գործը կուղարկվի ՀՔԾ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը