«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մութ ամպեր են կուտակվել մանկապատանեկան ամսագրերի գլխին: ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի տեսադաշտում են հայտնվել 7 մանկապատանեկան ամսագրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախարարի ԺՊ-ն հանդիպել է ամսագրերի խմբագիրների հետ: Իսկ մինչ այդ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում դպրոցների և մանկապարտեզների սաների ծնողներից հետաքրքրվել է՝ ծանո՞թ են արդյոք «Լուսապսակ», «Խատուտիկ», «Փերի», «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Խաբարբզիկ», «Կանչ» մանկապատանեկան ամսագրերին կամ թերթերին:
Նրա խոսքերով՝ այս պարբերականներին պետբյուջեից վճարվում է 44 մլն դրամ. «Ըստ էության՝ ամբողջությամբ սուբսիդավորում է դրանք, բայց արդյունավետության հարցում կան վերապահումներ»-գրել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցեց «Փերի» ամսագրի խմբագիր Էլմիրա Բալասանյանի հետ. «Սյունիքի մարզի միակ մանկական թերթն է, ունի լրիվ սպառում: Վճարում են 100 դրամ, բայց թերթի ինքնարժեքը շատ ավելին է»: Հարցին՝ կփակվի՞ արդյոք ամսագիրը, նա արձագանքեց. «Եթե նույնիսկ չտան սուբսիդավորում, սյունեցին ընթերցասեր է, գիր ու գրականություն սիրող, նա չի թողնի երբեք, որ իր թերթը փակվի: Անձամբ ես՝ որպես խմբագիր-տնօրեն, կգտնեմ այլ հնարավորություններ և թերթը կպահեմ»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը