27 10 2018

Ստուգումներ՝ Փաշինյանի հայտնի ելույթից հետո․ «Հրապարակ»

Ստուգումներ՝ Փաշինյանի հայտնի ելույթից հետո․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում: Քաղաքապետի հայրը Սյունի­քում հայտնի «Շինկանտորի» հայտնի բիզնեսմեն Ռազմիկն է: 

Գևորգ Փարսյանը երեկ մեզ հետ զրույցում, սակայն, վստա­հեցրեց, որ ստուգումները պլանային են և որևէ կապ չունեն Փաշինյանի ելույթի հետ: «Դրանք նախապես ծրագրված ստուգում­ներ էին, մենք հանկարծակիի չենք եկել, երեկ ավարտել են, հիմա պետք է Երևա­նում քննարկեն արդյունքները»,- ասաց նա: Արդյունքները հնարավոր է խոշոր «անակն­կալ» մատուցեն Փարսյաններին: «Դժվար թե»,- երկյուղած պատասխանեց Կապանի նորընտիր քաղաքապետը:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության օրը խորհրդա­րանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը խմբագրեց օրեր առաջ Կապանի ընտրու­թյուններին տված իր գնահատականը և հայտարարեց, որ այնտեղ հաղթել է հա­կահեղափոխությունը, մինչդեռ դրանից մի քանի օր առաջ նա ճիշտ հակառակ տեսա­կետն էր հայտնել, թե դա հեղափոխության հաղթանակն է, որովհետև ագատ ընտրու­թյուններ են կայացել, և իշխանության թեկ­նածուն ազնիվ պայքարում պարտվել է: Իր գնահատականը խմբագրելուց հետո Փա­շինյանը հայտարարեց, թե քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրու­թյան ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: 

Նորընտիր քաղաքապետը չի լսել վարչապետի խոսքը, թե հակահե­ղափոխությունն է Կապանում հաղթել: «Ես կասեի հակառակը՝ մեզ մոտ հաղթել է հեղափոխությունը»,- պատասխանեց նա, ապա հստակեցրեց. «Ես չեմ հասկանում՝ ինչ կատեգորիա է «հեղափոխություն-հակահեղափոխություն», մեզ մոտ ազատ, արդար ընտրություն է եղել»:

Այսինքն՝ տնտեսական-քրեական օլիգարխիան չի գործել: «Դե լավ, էլի, ես չեմ հասկանում՝ ինչի են նման բաներ հայտարարում»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ