27 10 2018

ՀՀ-ն կարող է կորցնել ռազմավարական դաշնակցի կարգավիճակը․ «Հրապարակ»

ՀՀ-ն կարող է կորցնել ռազմավարական դաշնակցի կարգավիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱՄՆ նախագահի անվտան­գության հարցերով խորհր­դական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին և Արթուր Ղազինյանին:

Հան­դիպման ընթացքում հատկապես ծանրացել է Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանություն­ների որոշման վրա՝ չթաքցնելով իրենց դժգոհությունն այդ քայլից և բաց տեքստով հասկացնե­լով, թե վատ բան եք արել, բայց շատ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ դա այնքան էլ հումանիտար առաքելություն չէ, այլ՝ ռազմա­կան: 

Այսինքն՝ ամերիկյան կողմը շատ ուշադիր հետևելու է այդ առաքելությանը: Բոլթոնը հե­տաքրքրվել է, թե կոնկրետ հայ պաշտոնյաներից ում մտահղացումն է եղել դա՝ կրկին հասկաց­նելով, որ ինքը Ռուսաստանից է գալիս, և այն­տեղ իրեն ասվել է, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից: Քաղաքագետները զարմացել են ակնարկներից, որ Հայաստան պետության հանդեպ մեծ չէ իրենց հարգանքը, և եթե նման քայլերը կրկնվեն, ՀՀ-ն կկորցնի ռազմավարական դաշնակցի իր կարգավիճակը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ