26 10 2018

Բոլթոնը մերժել է ԱԽ քարտուղարի ընթրիքի հրավերը. «Հրապարակ»

Բոլթոնը մերժել է ԱԽ քարտուղարի ընթրիքի հրավերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ Անվտանգության խորհրդի եւ նրա նախագահի՝ Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսեւորվել։ Ճիշտ է՝ Բոլթոնն առավոտյան այցելեց ԱԱԽ, սակայն ԱԱԽ քարտուղարի հետ տետ ա տետ հանդիպում չկայացավ։

Հանդիպել են մի կողմից Բոլթոնը, մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ եւ Պնախարարները, ԱԱԽ քարտուղարը։ Իսկ օրվա վերջին, երբ Գրիգորյանը նրան փորձել է ընթրիքի հրավիրել, մերժում է ստացել։ ԱՄՆ նախագահի խորհրդականն ասուլիսից անմիջապես հետո մեկնել է երկրից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ