«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հոկտեմբերի 24-ին` Ազգային ժողովի հերթական նիստին, տեղի կունենա վարչապետի ընտրություն: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16–ին, թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 23–ին: Ըստ օրենքի` ընտրությունը պետք է կայանա հաջորդ օրը: Սակայն այս պահի դրությամբ դեռեւս վերջնական որոշված չէ` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ:
Բանն այն է, որ այս ընթացքում սահմանադրագետների մոտ վեճ էր առաջացել օրենքի մեկնաբանման առումով: Նախ նշենք, որ Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Եվ հենց այստեղ է սահմանադրագետների վեճը. ոմանք ասում են, որ պետք է թեկնածու լինի եւ չընտրվի, իսկ ոմանք էլ ասում են, թե ընտրվելու պատճառները կապ չունեն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը