20 10 2018

Հուշագրի պտուղները․ «Ժողովուրդ»

Հուշագրի պտուղները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀ Արարատի մարզի ԲՀԿ քվոտայով հունիսի 29-ին փոխմարզպետ նշանակված Արթուր Մկրտչյանը դարձյալ վերադարձել է աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մկրտչյանը հոկտեմբերի սկզբին ազատվել էր փոխմարզպետի պաշտոնից, որովհետեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով` այդ շրջանում աշխատանքից ազատվում էին ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական նախարարներ ու մարզպետներ:

Փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրված հուշագիրը իր պտուղներն է տվել: Արդյունքում Մկրտչյանը վերադարձել է աշխատանքի: 

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նախ մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հետ: Սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին, անհասանելի էր նաեւ Արթուր Մկրտչյանի աշխատանքային հեռախոսահամարը: Արարատի մարզպետարանում, կարծես թե, անգործության մթնոլորտ է: Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ժամանակին եղել է Հովտաշենի գյուղապետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ