«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կստեղծի նոր կուսակցություն: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա նոյեմբերի 1-ին: Կուսակցությունը Հովհաննես Մարգարյանը կանվանակոչի «Արժանապատիվ ուղի»:
Ըստ վերջինիս՝ կուսակցության կազմում կընդգրկվեն քաղաքական գործիչներ, կրթության, գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ. «Մեր կուսակցության կազմում կլինեն մարդիկ, որոնք արժանապատիվ ուղի են անցել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանը գարնանն էր դուրս եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից: Լրագրողների այն հարցին՝ վերադառնալո՞ւ է քաղաքականություն, թե ոչ, Հովհաննես Մարգարյանը պատասխանել էր՝ «Երբեք մի ասա՝ երբեք»:
Հովհաննես Մարգարյանի փոխանցմամբ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակը լինելու է Գյումրիում, արդեն քայլեր են ձեռնարկվում կենտրոններ ստեղծել նաեւ բոլոր մարզերում, ինչպես նաեւ Երեւանում: Կուսակցության միջոցով Հովհաննես Մարգարյանը շարունակելու է ներկայացնել Գյումրու խնդիրները, ինչպես արել է 15 տարիների ընթացքում: Առաջիկա խորհրադարանական ընտրություններին չի բացառվում, որ իր կուսակցությունը հանդես գա դաշինքով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը