18 10 2018

Մանվել Գրիգորյանը մահամերձ է. «Ժողովուրդ»

Մանվել Գրիգորյանը մահամերձ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո անազատության մեջ հայտնված անձինք շարունակում են գրավի դիմաց ազատ արձակվել: Երեկ պարզ դարձավ, որ 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, իսկ հոկտեմբերի 10-ին էլ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը:

Եվ չնայած մեկը մյուսի ետեւից կալանավորված անձինք ազատ են արձակվում, սակայն դեռեւս շարունակում է կալանքի տակ մնալ ամենաաղմկահարույց բացահայտումներից հետո կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով էլ փաստաբանների խոսքով` մահամերձ է: Եվ նրան ազատ չարձակելու մասով վարկածները շատ են, դրանցից մեկն էլ հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվելու փաստն է:

Սակայն իշխանությունները պետք է շարժվեն օրենքներով, եթե նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի: Եվ հասարակության արձագանքից մտահոգվելով առաջնորդվելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Այլապես ստացվում է՝ հասարակության արձագանքով է մեր երկրում արդարադատություն իրականացվում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ