«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, 64-ամյա գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին մտադիր են համակարգ վերադարձնել, ըստ ամենայնի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդական։ Նա 2000-ից մինչեւ 2017-ը ԶՈՒ շտաբի պետի տեղակալ է եղել։ Նրա անունը շոշափվել է բազմաթիվ կոռուպցիոն պատմությունների մեջ, որոնցից ամենահնչեղը 2012-ին մի խումբ բարձրաստիճան զինվորականների կողմից ապօրինի զենք-զինամթերք վաճառելու գործն էր։
Ուշագրավ է, որ 2017 թ․ մայիսի 3-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից եւ զորացրվել զինվորական ծառայությունից: Ապրիամովը մտերիմ է եղել Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի հետ։ Ներկայիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2017-ին նրան անգամ ԱԻՆ տարավ՝ իր տեղակալի պաշտոնում, որտեղից էլ ազատվեց այս տարվա մայիսին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը