16 10 2018

Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»

Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշել է, թե Երանոսյանն իր կողմից ընդամենը մեկ հատ նռնակի կիրառման դեպք է հիշում: Պաշտպանի խոսքով, սակայն, փորձ է արվում բոլոր նռնակների կիրառման պատասխանատվությունը թողնել Երանոսյանի վրա. «Ասում են, որ նա 4 հատ ԶԱՐՅԱ նռնակ է կիրառել, որի արդյունքում ցուցարարները տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, և ընդհանուր առմամբ 4 նռնակ է կիրառվել: Այսինքն` այստեղ պարզ է` եթե միայն Լեւոն Երանոսյանն է կիրառել, ապա վատ հետեւանքների համար պատասխանը կրում է Լեւոն Երանոսյանը», – փոխանցեց պաշտպանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ