12 10 2018

Կառավարությունը գնում է հարկային բեռը թեթևացնելու ճանապարհով. «Ժողովուրդ»

Կառավարությունը գնում է հարկային բեռը թեթևացնելու ճանապարհով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով խորհրդարանում կմեկնարկեն 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ինչպես հայտնի է, հաջորդ տարի նախատեսվում է բյուջեի եկամուտների աճ: 2019թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրլն 454 մլրդ դրամի չափով, սա ավելի քան 150 մլրդ դրամով ավելի է այս տարվա բյուջեից: 2018 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 308 մլրդ դրամ: 

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, պարզեց, որ բյուջեի մուտքերն ավելացնելուն զուգահեռ կառավարությունը որոշել է նվազեցնել բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերությունը:

2019թ. այն կազմելու է 21.6 տոկոս` ե՛ւ այս տարվա, ե՛ւ 2017 թվականի 22.4 տոկոսի դիմաց: Ասել է թե` Փաշինյանի կառավարությունը գնում է հարկային բեռը թեկուզ փոքր, բայց  թեթեւացնելու ճանապարհով: Փոխարենը, բյուջեում 4.7 մլրդ դրամ նախատեսված է համալրել կառավարության վարչարարական միջոցառումների շնորհիվ հավանաբար ստվերը կրճատելու եւ օրինական դաշտ բերելու միջոցով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ