«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Պարզվում է` Հայաստան նրա այցը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զատուլինը տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների: Սակայն նրան չի հաջողվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Փորձ եմ արել հանդիպել Նիկոլ Փաշինյանի խորհրդականների կամ որեւէ այլ անձի հետ, բայց կարճ այցի ընթացքում` կիրակի օրով, դա չստացվեց: Բայց այդպիսի ցանկություն իսկապես կար: Փորձել եմ հավաքել շատ կարծիքներ եւ հասկանալ, թե հետագայում ինչ կարող է լինել»,- ասել է Զատուլինը:
Նա նշել է, թե իրենց հետաքրքրում է հայաստանյան ներքաղաքական զարգացումները, ավելին` իրենք որոշակի անհանգստություն ունեն: «Ի՞նչ զարմանալի բան կա, որ մենք անհանգստացած ենք ՀՀ-ում տիրող իրավիճակով»,- ասել է նա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը