15 12 2022

Բաքվի գործողությունները ռուս խաղաղապահների առաքելությունը խաթարելու փորձ են. Կոնստանտին Զատուլին

Բաքվի գործողությունները ռուս խաղաղապահների առաքելությունը խաթարելու փորձ են. Կոնստանտին Զատուլին

«Լազարյան ակումբը» տարածել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վտանգավոր սրվել է. Ադրբեջանն արդեն մի քանի օր է՝ փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։

Ըստ իս, Բաքվի գործողությունները նաև փոխզիջումների գնալու և տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը խաթարելու փորձ են։ Իմ և միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի անունից պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հետագա և հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ