09 10 2018

Հանրապետությունում համատարած թանկացումներ են. ձվի գնի կտրուկ աճը՝ առեղծված. «Ժողովուրդ»

Հանրապետությունում համատարած թանկացումներ են. ձվի գնի կտրուկ աճը՝ առեղծված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով վերջին ամիսներին ՀՀ-ում շարունակվող գնաճին, ուշադրություն է հրավիրել հատկապես ձվի գնի բարձրացմանը: Նա տեսակետ է հայտնել, որ ձվի շուկայում դեմպինգի փորձ է արվել դեռ 2017թ. սետպեմբերին:

«2017-ի սեպտեմբերի համեմատ` այս սեպտեմբերին 26.2 տոկոսով ձուն թանկացել է: Հիշում եք` նախորդ տարում արտադրողները կազմակերպված իջեցրին գները: Ես որքան հասկանում եմ, դա կազմակերպված, ինչ-որ մի տեղ դեմպինգային գործողություն էր. շուկայից դուրս մղել ավելի ոչ մրցունակ և քիչ արտադրող ընկերություններին, հետո գները կտրուկ բարձրացնել: Այս թեման ես կարծում եմ, որ պետք է դառնա ՏՄՊՊՀ-ի օրակարգ: Եւ պետք է լրջորեն հետեւել, թե ձու արտադրողները ինչու ձայն ձայնի տված բարձրացրեցին գները»,- հայտարարել է տնտեսագետը:

Իսկ ընդհանրապես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 2.6 տոկոս: Ընդ որում, գնաճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում: Սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի դեպքում գնաճը կազմել է 1.2 տոկոս: Մասնագետների պնդմամբ` այս ամենի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի` 2.2, մսի` 2.3, կաթնամթերքի` 4.9 տոկոս գնաճը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ