31 01 2024

Պետք է օրենք ընդունել՝ ովքեր չեն ծառայել բանակում, չպետք է պետական պաշտոններ ստանան. տնտեսագետ

Պետք է օրենք ընդունել՝ ովքեր չեն ծառայել բանակում, չպետք է պետական պաշտոններ ստանան. տնտեսագետ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժամանակն է բարձրագույն պաշտոններում պաշտոնակալման համար սահմանել զինծառայության ցենզ։

Բանակի, սահման պահող զինվորի ու սպայի պատիվն ու արժեքը կարող են գնահատել միայն նրանք, ովքեր գիտակցում են հայրենապահպան այդ ինստիտուտի որոշիչ նշանակությունը։ Արցախյան ողբերգությունը, Հայաստանի խոցված սահմանները, նոր ցեղասպանության սպառնալիքը, այլևայլ գործոնների հետ մեկտեղ, նաև այս հանգամանքով է պայմանավորված։

Եվ ուրեմն առաջարկս՝ հարկավոր է և՛ Սահմանդրությամբ և՛ դրանից բխող հիմնարար օրենքներով օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնների համար (ինչպես իրավապահ համակարգի դեպքում է) սահմանել զինծառայության ցենզ։ Այն է՝ արական սեռի այն մարդիկ, ովքեր սահմանված կարգով չեն անցել պարտադիր  զինծառայություն, կամ չեն կրթվել բարձրագույն սպայական դասընթացներում ու ստացել սպայական կոչումներ, ոչ մի դեպքում չպետք է իրավունք ունենան զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ ընտրվել պատգամավորներ, ինչպես նաև զբաղեցնել նախարարական  կամ դրանց հավասարեցված պաշտոններ՝ ներառյալ տեղական ինքնակառավարման բարձրագույն պաշտոնները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ