09 10 2018

Ո՞վ կզբաղեցնի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը. «Ժողովուրդ»

Ո՞վ կզբաղեցնի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին: Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայիվ, մեր տեղեկություններով` մարզպետ կնշանակվի մյուս ՔՊ-ական փոխմարզպետը` Անդրեյ Ղուկասյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ Բնապահպանության փոխնախարար ՔՊ-ական Գնել Սանոսյանը, որը ծագումով Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից Է»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ