09 10 2018

Ինչո՞ւ էր ԲՀԿ ակտիվը հավաքվել «Փարավոնում»․ «Հրապարակ»

Ինչո՞ւ էր ԲՀԿ ակտիվը հավաքվել «Փարավոնում»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ ակտիվը, պատգամավորները, Երևանի տարածքային կառույցների ներկայացուցիչները, ընտրական հանձնաժողովների անդամները հավաքվել են «Փարավոնում»։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել թիմին լավ աշխատանքի համար, ապա Երևանի ավագանու անդամների մանդատներն է հանձնել, սակայն ոչինչ չի ասել ապագա քայլերի մասին։

Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունք չի տվել, որոշել են հանդիպումը շարունակել հաջորդ օրը։ Երկուշաբթի օրը կողմերը համաձայնության եկան և հուշագիր ստորագրեցին, որով ամրագրեցին դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը, Ծառուկյանն էլ խոստացավ Փաշինյանի հրաժարականի դեպքում այլ թեկնածու չառաջադրել և այլ թեկնածուի չպաշտպանել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ