«Իրավունք» թերթն իր բամբասանք խորագրի ներքո գրում է. «Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հանդիպումն ավարտվեց նրանով, որ կողմերը հուշագիր ստորագրեցին դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Մեր ունեցած տեղեկություններով՝ այս որոշումն ամենևին էլ ԲՀԿ-ի գաղափարական թևի սրտով չէ, հատկապես նրանց, որոնք վերջին շրջանում անընդհատ հայտնվել են թիրախում՝ ԲՀԿ-ի տեսակետը պաշտպանելով:
Սակայն այս հարցը, թերևս ոչ ոքի չի հուզում, ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ի շարքերից կհեռանան առանցքային դեմքեր»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը